Logo

Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Սիթին» խաղավերջում հաղթանակ կորզեց «Տոտենհեմից», «Չելսին» և «Ասթոն Վիլան» չպարզեցին հաղթողին

02:07 / 27.01.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի գավաթի խաղարկությունում կայացան 1/16 եզրափակիչի հանդիպումները։

Կենտրոնական դիմակայություններից մեկում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում 1-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Խաղավերջում միակ և հաղթական գոլը խփեց անգլիացի պաշտպան Նաթան Ակեն։ Պեպ Գվարդիոլայի թիմը նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Լոնդոնի «Չելսին» տնային խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ասթոն Վիլայի» հետ։ Հաջորդ փուլի ուղեգրի համար թիմերը կպայքարեն ևս մեկ անգամ։ Պատասխան հանդիպման ժամանակացույցը հայտնի կդառնա ավելի ուշ։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0-1

Նաթան Ակե, 88

«Չելսի» - «Ասթոն Վիլա»՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ