Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։
Մանկունիական գրանդը երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։
Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Սիթի»` 0-2
Ռիկո Լյուիս, 2, Յոշկո Գվարդիոլ, 51


