Լոնդոնի «Չելսին» վստահ հաղթանակով մեկնարկեց Անգլիայի գավաթի խաղարկությունում։
Երրորդ շրջանի խաղում լոնդոնյան ակումբը սեփական խաղադաշտում 4-0 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփը «Պրեստոնին» ու նվաճեց 1/32 եզրափակիչի ուղեգիր։ Դաշտի տերերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։
Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կորոշվի վիճակահանությամբ։
Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Չելսի» - «Պրեստոն»՝ 4-0
Արմանդո Բրոյա, 58, Տյագո Սիլվա, 66, Ռահիմ Սթերլինգ, 69, Էնցո Ֆերնանդես, 85