Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կայացավ «Ասթոն Վիլա» - «Չելսի» դիմակայության վերախաղարկումը։
Լոնդոնյան ակումբն առավելության հասավ 3-1 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Մրցաշարի այդ փուլում Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը կմրցի Չեմպիոնշիփը ներկայացնող «Լիդսի» դեմ։
Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ, վերախաղարկում
«Ասթոն Վիլա» - «Չելսի»` 1-3
Մուսա Դիաբի, 90+1 - Կոնոր Գալահեր, 11, Նիկոլաս Ջեքսոն, 21, Էնցո Ֆերնանդես, 54


