Logo

Անգլիայի գավաթ. «Բրայթոնը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Նյուքասլին» և քառորդ եզրափակիչում է

20:44 / 02.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բրայթոնը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթնակ տարավ «Նյուքասլի» դեմ խաղում։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ կողմերը մեկական կարմիր քարտ ստացան։

«Բրայթոնի» հաղթական գոլը 114-րդ րոպեին խփեց Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դանի Ուելբեքը։

Ֆաբիան Հյուրցելերի գլխավորած թիմը գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Նյուքասլ» - «Բրայթոն»` 1-2 

Ալեքսանդր Իսակ, 22 (11մ) - Յակուբա Մինթե, 44, Դանի Ուելբեք, 114

Հեռացում` Էնթոնի Գորդոն, 83 («Նյուքասլ»), Թարիք Լեմփթի, 90+1 («Բրայթոն»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա