Փետրվարի 10-ին կայացել է Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ փուլի` 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիր «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում կընդունի «Ֆուլհեմին», իսկ «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում մրցելու է «Լիվերպուլին» պայքարից դուրս թողած, Չեմպիոնշիփը ներկայացնող «Պլիմութ Արգայլի» դեմ։
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչի զույգերը
«Պրեսթոն» - «Բարնլի»,
«Ասթոն Վիլա» - «Քարդիֆ Սիթի»,
«Դոնքասթեր»/«Քրիստալ Փելաս» - «Միլոուլ»,
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»,
«Նյուքասլ» - «Բրայթոն»,
«Բորնմութ» - «Վուլվերհեմփթոն»,
«Մանչեսթեր Սիթի» - «Պլիմութ Արգայլ»,
«Էքսթեր Սիթի»/«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Իփսվիչ Թաուն»։
1/8 եզրափակիչի հանդիպումները կկայանան մարտի 1-2-ը։