Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան» տանը 2-0 հաշվով հաղթեց Ուելսը ներկայացնող «Քարդիֆ Սիթիին»:
Երկրորդ խաղակեսում դուբլ գրանցեց իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն: Մեկական ասիստ կատարեցին անգլիացի հարձակվողներ Օլի Ուոթկինսն ու Մարկուս Ռեշֆորդը:
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ասթոն Վիլա» - «Քարդիֆ Սիթի»` 2-0
Մարկո Ասենսիո, 68, 80
1/8 եզրափակիչի մյուս հանդիպումների ժամանակացույցը.
Մարտի 1
«Քրիստալ Փելաս» - «Միլուոլ»՝ 16:15
«Պրեստոն» - «Բարնլի»՝ 16:15
«Բորնմութ» - «Վուլվերհեմփթոն»՝ 19:00
«Մանչեսթեր Սիթի» - «Պլիմութ»՝ 21:45
Մարտի 2
«Նյուքասլ» - «Բրայթոն»՝ 17:45
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 20:30
Մարտի 3
«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Իփսվիչ Թաուն»՝ 23:30