Logo

Անգլիայի ֆուտբոլի միությունը հետաքննում է Գառնաչոյի գրառումը, որում նա Օնանային նկարագրել է գորիլայի էմոջիով

22:17 / 26.10.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի ֆուտբոլի միությունը հետաքննում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյի այն հրապարակումը, որում նա գորիլայի էմոջիներով էր նկարագրել թիմի դարպասապահ Անդրե Օնանայի խաղը «Կոպենհագենի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում (1-0): 

«Մանկունյանցիների» կամերունցի դարպասապահն անդրադարձել է թեմային Instagram սոցիալական ցանցի իր էջում․

«Մարդիկ չեն կարող ընտրել, թե ինչն է ինձ վերաբերվում, ինչը՝ ոչ։ Ես գիտեմ, թե ինչ նկատի ուներ Գառնաչոն այդ հրապարակումով․ ուժ և տոկոնություն։ Այս հարցն այլևս չպետք է քննարկվի»,- գրել է Օնանան։ 

Հիշեցնենք, որ «Կոպենհագենի» դեմ խաղի վերջում «Յունայթեդի» դարպասապահը հետ էր մղել 11-մետրանոցը՝ այդպիսով կարևոր հաղթանակ պարգևելով իր թիմին։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ