Logo

Անգլիայի և Ուելսի երկրպագուները ծեծկռտուք են սարքել բարում (տեսանյութ)

15:01 / 27.11.2022• Աշխարհի առաջնություն
null

Իսպանական Տեներիֆե կղզում գտնվող բարերից մեկում ծեծկռուտք է տեղի ունեցել Անգլիայի և Ուելսի հավաքականի երկրպագուների միջև, հայտնում է Marca-ն:

Հավանական է, որ միջադեպը տեղի է ունեցել Կատարում ընթացող աշխարհի առաջնության Անգլիա - ԱՄՆ (0-0) խաղից հետո:

Զանգվածային ծեծկռտուքի ընթացքում գործի են դրվել ոչ միայն բռունցքներն ու ոտքերը, այլ նաև հարևան բարից բերված սեղաններ: Միջադեպի հետևանքների վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։

Հիշեցնենք, որ Անգլիայի ու Ուելսի հավաքականները կմրցեն աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում: Անգլիացիները B խմբում վաստակել են 4 միավոր և առաջին տեղում են, իսկ Ուելսը 1 միավորով 4-րդն է: Այս խմբում են ընդգրկված նաև Իրանի (3) ու ԱՄՆ-ի (2) թիմերը:

Ուելս - Անգլիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ