Անգլիայի հավաքականը մարտին 2 ընկերական հանդիպում կանցկացնի թոփ հավաքականների հետ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Երկու հանդիպումներն էլ կկայանան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:
Մարտի 23-ին Գարեթ Սաութգեյթի թիմը կընդունի Բրազիլիային, իսկ 3 օր անց կմրցի Բելգիայի հետ:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը ժամանակից շուտ ապահովել է Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը: