Ամռանն Անգլիայում կկայանա 35 տարեկանից բարձր ֆուտբոլիստների աշխարհի առաջնությունը, հայտնում է Daily Mail-ը:
Մրցաշարը կկոչվի EPG Cup և կանցկացվի Պրեմիեր լիգայի ստադիոններից մեկում:
Տարեցների Մունդիալին կմասնակցեն այն հավաքականները, որոնք ժամանակին դարձել են աշխարհի չեմպիոն՝ Անգլիա, Արգենտինա, Բրազիլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ուրուգվայ:
Մրցաշարին կարող են մասնակցել 35 տարեկանից բարձր այն ֆուտբոլիստները, որոնք ժամանակին հանդես են եկել ազգային թիմերում, կամ առնվազն 100 հանդիպում են անցկացրել բարձրագույն լիգաներում:
Թիմերի ավագները կլինեն Սթիվ Մաքմանամանը, Էստեբան Կամբիասոն, Էմերսոնը, Կրիստիան Կարամբյոն, Կևին Կուրանյին, Մարկո Մատերացին, Միչել Սալգադոն և Դիեգո Լուգանոն:
Նախնական հայտացուցակում են հայտնվել նաև «Ոսկե գնդակի» դափնեկիրներ Մայքլ Օուենը, Կական, Ռոնալդինյոն, Ռիվալդոն, Ֆաբիո Կանավարոն և այլ աստղեր:
Ֆուտբոլիստները 90 րոպեի փոխարեն կխաղան 70 րոպե:
Քառորդ եզրափակիչները կկայանան հունիսի 4-ին և 5-ին, կիսաեզրափակիչները՝ հունիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ հունիսի 11-ին:

-13.jpg)
