2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը:
Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ լրացուցիչ ուղեգիրը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում:
Հնարավոր է՝ Անգլիան ավելի շատ ներկայացուցիչ ունենա Չեմպիոնների լիգայում: ԱՊԼ-ից եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարին կարող են մասնակցել 6 կամ 7 թիմեր: Դա հնարավոր է այն սցենարի դեպքում, եթե «Ասթոն Վիլան» հաղթի Չեմպիոնների լիգան՝ Պրեմիեր լիգայում չլինելով լավագույն հնգյակում, կամ «Մանչեսթեր Յունայթեդը»/«Տոտենհեմը» հաղթի Եվրոպա լիգան:
Ինչպե՞ս. Անգլիան կարող է 11 ներկայացուցիչ ունենալ եվրագավաթներում