Հաջորդ մրցաշրջանում Անգլիական լիգայի գավաթի խաղարկության ձևաչափը կփոխվի, հայտնում է Daily Mail-ը:
52 տարվա մեջ առաջին անգամ լիգայի գավաթի կիսաեզրափակիչները կանցնեն մեկ խաղի ձևաչափով:
Երկար ժամանակ Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը խիտ գրաֆիկի պատճառով պահանջում էր փոխել կարգը, սակայն ֆինանսական հետևանքների պատճառով այն չէր հաջողվում իրականացնել:
Այժմ կառույցի ղեկավարները 935 միլիոն ֆունտ սթերլինգ արժողությամբ հեռարձակումների նոր պայմանագիր են համաձայնեցրել, ինչը թույլ է տալիս հրաժարվել երկխաղյա դիմակայություններից՝ խուսափելով ֆինանսական տուգանքներից: