Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիային։
Fichajes-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 22-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 130 միլիոն եվրո։ «Լիվերպուլը» ծրագրում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լրջորեն փոխել կազմը:
Հիշեցնենք, որ Կվարացխելիան նախորդ տարվա հուլիսից է խաղում իտալական ակումբում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Վրաստանի հավաքականի առաջատարի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո: