Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Teamtalk-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան գրանդը 24-ամյա Չուամենիի տրանսֆերը գնելու համար պատրաստ է վճարել 120 միլիոն եվրո։
Չուամենին 2022 թ. հուլիսին է համալրել «Արքայական ակումբի» կազմը, 102 խաղում խփել 3 գոլ, կատարել 5 ասիստ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։