Logo

Անգլիական գրանդը կփորձի պայմանագիր կնքել Կիմիխի հետ

00:32 / 09.01.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխի ծառայություններով, գրում է Bild-ի գլխավոր խմբագիր Քրիստիան Ֆալկը։

Անգլիական գրանդը ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել 29-ամյա ֆուտբոլիստի հետ։ Մյունխենյան ակումբի հետ Կիմիխի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հուլիսի 1-ին։ Կողմերը բանակցում են նոր պայմանագրի վերաբերյալ, բայց համաձայնության դեռ չեն հասել։

Գերմանացի կիսապաշտպանը «Բավարիա» է տեղափոխվել 2015թ. հուլիսին, 414 խաղում խփել է 43 գոլ, կատարել 110 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ