Logo

Անգլիական գրանդը կպայքարի «Ռեալի» հետ Մբապեին անվճար ձեռք բերելու հարցում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 16.08.2021ՍՊՈՐՏ
16290249501147 - Անգլիական գրանդը կպայքարի «Ռեալի» հետ Մբապեին անվճար ձեռք բերելու հարցում

Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում անելով Transfer Window-ին, «Լիվերպուլը» մտադիր է պայքարել «Ռեալի» հետ՝ Կիլիան Մբապեի տրանսֆերի համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «մերսիսայդցիները» չեն կարող այս տարի գնել ֆուտբոլիստին, բայց ցանկանում են հաջորդ տարի՝ 2022-ի ամռանն անվճար ձեռք բերել Մբապեին, երբ նրա պայմանագիրը կավարտվի ՊՍԺ-ի հետ և նա կդառնա ազատ գործակալ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն հանդիպելու է ՊՍԺ-ի ղեկավարության հետ՝ խնդրելու, որ ակումբը բանակցի «Ռեալի» հետ և վաճառի իրեն մադրիդյան գրանդին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ