Անգլիայի առաջնության առաջատար Լոնդոնի «Արսենալը» կապ է հաստատել կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի վինգեր Անսու Ֆատիի գործակալի հետ Cope-ն:
Լոնդոնյան թիմը փորձել է ճշտել 20-ամյա ֆուտբոլիստի ֆինանսական պահանջներն ու քննարկել հնարավոր տեղափոխության մանրամասները: Իսպանիայի փոխչեմպիոնը կարող է վաճառել Ֆատիի տրանսֆերային իրավունքը, որպեսզի կրճատի աշխատավարձի բյուջեն և հնարավորություն ունենա գրանցել նոր խաղացողներ: Ակումբում մտահոգված են, որ Ֆատին չափազանց հաճախ է վնասվածք ստանում ու շարքից դուրս մնում երկար ժամանակով:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2020 թվականի սեպտեմբերից և անցկացրած 89 խաղում խփել է 25 գոլ ու կատարել 9 ասիստ: