Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի ծառայություններով, գրում է The Athletic-ը։
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին անգլիական գրանդում ցանկանում է տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Ուիլյամսի ու բասկյան ակումբի միջև գործող պայմանագրում սահմանված է 60 միլիոն եվրո հրաժարագին։
«Արսենալն» այժմ ֆինանսական խնդիրներ ունի և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ քիչ է հավանական, որ քայլեր կձեռնարկի` երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
Եզրային հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի 24 խաղում խփել է 2 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Նա նախորդ ամռանը մոտ էր կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն նախընտրեց մնալ «Աթլետիկում»։