Logo

Անգլիական գրանդները հետևում են Օլմոյի շուրջ իրավիճակին

12:57 / 28.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» հետևում են «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոյի շուրջ իրավիճակին, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն` վերոնշյալ ակումբներն սպասում են իրադարձությունների զարգացմանը, որպեսզի փորձեն պայմանագիր կնքել իսպանացի ֆուտբոլիստի հետ։

«Բլաուգրանան» 26-ամյա Օլմոյին չի կարողանում գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի համար. Բարսելոնայի կոմերցիոն դատարանը մերժել էր ակումբի հայտը։ «Բարսելոնան» դեկտեմբերի 30-ին այդ հարցով նոր հայտ է  ներկայացնելու, իսկ գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է։

Անհաջողության դեպքում Օլմոն մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը չի կարող մասնակցել Իսպանիայի Լա լիգայի հանդիպումներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, կատալոնական ակումբի ու կիսապաշտպանի միջև գործող պայմանագրում հատուկ կետ կա, ըստ որի, Օլմոն կարող է անվճար հեռանալ, եթե «Բարսելոնան» չկարողանա նրան գրանցել։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 2024 թ. օգոստոսին է 55 միլիոն եվրոյով գերմանական «ՌԲ Լայպցիգից» տեղափոխվել «Բարսելոնա», 15 խաղում խփել 6 գոլ, կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա