«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Caught Offside-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Արսենալը», Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը»։
«Ման. Յունայթեդն» ու «Լիվերպուլը» 28-ամյա եզրային հարձակվողին ձեռք բերելու համար ավելի վճռական են տրամադրված և պատրաստ են նրան շահավետ պայմանագիր առաջարկել։
Ռաֆինյան ընթացիկ մրցաշրջանում 40 խաղում խփել է 25 գոլ, կատարել 18 ասիստ։