
տուր
01 Հունվար 1970 - 13:26
- 
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Տեղեկացվում է, որ խորվաթի տրանսֆերային գործարքում կարող է ընդգրկվել լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն: Ռակիտիչի ծառայություններով, «Տոտենհեմից» զատ, հետաքրքրված են նաև «Սևիլիան», «Ատլետիկոն», «Յուվենտուսն» ու «Նապոլին»:
Ռակիտիչն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերի կտրվածքով խաղադաշտ է դուրս եկել 30 անգամ: Նրա ակտիվում գրանցված է 4 արդյունավետ փոխանցում: «Բարսելոնան» ավելի վաղ չի թաքցրել ֆուտբոլիստից բաժանվելու ցանկությունը, որի շնորհիվ կարող է թեթևացնել թիմի աշխատավարձային ծախսերը:
Նդոմբելեն Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, աչքի ընկել 2-ական գոլով և արդյունավետ փոխանցմամբ:
«Բարսելոնան» Լա Լիգայում անցկացրած 27 հանդիպումներից հետո վաստակել է 58 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 8-րդ տեղը (41 միավոր):
«Բարսելոնան» պատրաստ է «Տոտենհեմի» ֆուտբոլիստի համար զիջել իր 2 պաշտպաններին

