«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է 2022 թվականի ամռանն ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Անգլիական ակումբի գլխավոր նպատակը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է՝ հավաստիացնում է ESPN-ը։
ՄՅՈւ-ն դիտարկում է նաև «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ու «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի թեկնածությունները։
«Յունայթեդը» լավ հասկանում է, որ Մբապեի նախընտրելի ակումբը Մադրիդի «Ռեալն» է, սակայն կփորձի միջամտել ու գայթակղիչ առաջարկ կատարել ֆրանսիացուն։

