Logo

Անգլիական ակումբները դեմ են Սուպերլիգային

22:09 / 11.02.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները մտադիր չեն միանալ եվրոպական Սուպերլիգային, հայտնում է The Guardian-ը:

Փետրվարի 11-ին Լոնդոնում կայացել է Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների մասնակցությամբ նիստ, որի ժամանակ առաջնության տնօրեն Ռիչարդ Մաստերսը քննադատել է Սուպերլիգայի գաղափարը: Դրանից հետո բոլոր 20 ակումբները հրաժարվել են միանալ մրցաշարին:

Հիշեցնենք, որ Սուպերլիգայի ստեղծման գաղափարին աջակցում են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը»: Ծրագրի ղեկավարները նոր նախագծի վերաբերյալ կապ են հաստատել եվրոպական 50 ակումբների հետ:

Ըստ նոր նախագծի՝ մրցաշարին պետք է մասնակցեն 60-80 ակումբներ, որոնք կբաժանվեն դիվիզիոնների: Յուրաքանչյուր ակումբ ամեն մրցաշրջանում կանցկացնի նվազագույնը 14 հանդիպում: Նոր նախագծի համաձայն՝ մրցաշարում չեն լինի մշտական անդամներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ