Անգլիայի և Բելգիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ Հայտնի են մեկնարկային կազմերը.
Անգլիա. Պիկֆորդ, Կոնսա, Դանք, Սթոունզ, Չիլվել, Բելինգեմ, Ռայս, Բոուեն, Ֆոդեն, Մայնու, Թոնի։
Բելգիա. Սելս, Տեատե, Վերտոնգեն, Դեբաս, Կաստան, Մանգալյա, Օնանա, Տիլեմանս, Տրոսարդ, Լուկակու, Դոկու։
Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:45-ին և կլինի «Fast TV OTT»-ի ուղիղ եթերում։


