Logo

Անգելոս Պոստեկոգլուն 2-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ

17:01 / 13.10.2023Ֆուտբոլ
Անգելոս Պոստեկոգլու

Լոնդոնի «Տոտենհեմը» գլխավորող Անգելոս Պոստեկոգլուն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունական արմատներով ավստրալացի մասնագետից բացի, լավագույնի մրցանակին հավակնում էին նաև Միկել Արտետան («Արսենալ»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ունաի Էմերին («Ասթոն Վիլա») և Էդի Հաուն («Նյուքասլ»)։

Սեպտեմբերին «Տոտենհեմն» Անգլիայի առաջնությունում անցկացրել էր 4 հանդիպում, տարել 3 հաղթանակ ու գրանցել մեկ ոչ-ոքի։ 8-րդ տուրից հետո լոնդոնյան ակումբն ունի 20 միավոր և «Արսենալի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Անգելոս Պոստեկոգլուն պատմության մեջ առաջին մարզիչն է, որը երկու անգամ անընդմեջ լավագույն մարզիչ է ճանաչվում ԱՊԼ-ի մեկնարկային 2 ամսում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Տոտենհեմի» կորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը։ Օգոստոսին ևս ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը «Տոտենհեմից» էին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա