«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Չելսիից» կրած պարտությունից հետո խոսել է ֆուտբոլում տեսակրկնության համակարգի ազդեցության մասին.
«Սա նույն խաղը չէ, ինչպես նախկինում էր: Մրցավարից 6 րոպե պահանջվեց որոշում կայացնելու համար, երբեք չգիտես՝ ինչ կարող ես ստանալ:
Այս իրավիճակը ոչ ոքի հետաքրքիր չէ, բոլորը սիրում են դրամա և հակասություններ, սիրում են 24 ժամ քննարկել նույն դրվագը: Նման իրավիճակները «սպանում» են խաղի դիտարժանությունը», - ավստրալացի մասնագետի խոսքը մեջբերում է ABC-ն:
Հանդիպման 64-րդ րոպեին Պոստեկոգլուն Լուկաս Բերգվալի փոխարեն դաշտ է դուրս բելեր Պապ Մատար Սարին՝ առաջացնելով հյուսիսլոնդոնյան թիմի երկրպագուների զայրույթը:
Հինգ րոպե անց Սարը խփել է պատասխան գոլը, ինչից հետո 59-ամյա մասնագետը շրջվել է դեպի երկրպագուները և փակել ականջները, սակայն հանդիպման մրցավար Քրեյգ Փոուսոնը դիտել է կրկնապատկերն ու արձանագրել խաղից դուրս: