Logo

Անդրեյ Շևչենկոն՝ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

16:23 / 25.01.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի», Լոնդոնի «Չելսիի» ու Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն ընտրվել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ուկրաինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը միակ թեկնածուն էր։ Նախագահի ընտրությունում 47-ամյա Շևչենկոյի օգտին քվեարկել է 93 մարդ, եղել է մեկ ձեռնպահ։

2016–2021 թվականներին Անդրեյ Շևչենկոն եղել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը։ 2021-ի նոյեմբերից մինչև 2022-ի հունվար նա մարզել է իտալական «Ջենոան»։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախորդ նախագահ Անդրեյ Պավլենկոն 2022-ի նոյեմբերին ձերբակալվել էր միջոցների անօրինական յուրացման կասկածով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ