Logo

Անդրեյ Շևչենկոն խոսել է ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի պաշտոնում չընտրվելու մասին

18:44 / 04.04.2025Ֆուտբոլ
null

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ն քաղաքական նկատառումներով չի ցանկանում ղեկավար կազմում տեսնել Ուկրաինայի ներկայացուցիչներին։

«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլային այն ասոցիացիաներին, որոնք ինձ առաջադրեցին՝ որպես ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի թեկնածու: Նաև շնորհակալ եմ մեր թիմին այս երկու ամիսների քարոզարշավի համար, ազգային ասոցիացիաներին անձամբ հանդիպելու և գրեթե բոլորի հետ շփվելու հնարավորության համար: Ես սովոր եմ պայքարել ազնիվ, բաց և թափանցիկ, բայց վերջին օրերին որոշակի ազդանշաններ ենք ստացել, որ Ուկրաինայի ներկայացուցիչները և անձամբ ես չենք կարող հայտնվել ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմում։

Դա հաստատեցին բուն համագումարում տեղի ունեցած հետագա իրադարձությունները։ Այս առումով ես անկեղծորեն երախտապարտ եմ այն ​​ասոցիացիաներին, որոնք քվեարկել են իմ և Ուկրաինայի օգտին: Ի վերջո, սա քվեարկություն էր ոչ միայն ինձ, այլ նաև մեր ամբողջ երկրի համար։ Չենք փոխելու մեր դիրքորոշումը և շարունակելու ենք բարեփոխումները մեր ֆուտբոլում։ Կշարունակենք նաև միջազգային հաղորդակցությունները՝ ելնելով մեր պետության ու ֆուտբոլային հանրության շահերից»,- Շևչենկոյի խոսքը մեջբերում է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ