Logo

«Ուիմբլդոն». Անդրեյ Ռուբլյովը չորրորդ շրջանում է

00:05 / 08.07.2023• Թենիս
null

Աշխարհի 7-րդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Երրորդ շրջանում Ռուբլյովը 6-3, 6-7 (6-8), 7-6 (7-5), 6-2 հաշվով հաղթեց բելգիացի Դավիդ Գոֆենին (123-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 3 ժամ 2 րոպե:

Հաջորդ փուլում ռուս թենիսիստը կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ, որն ավելի պայքարից դուրս էր թողել գերմանացի Մաքսիմիլիան Մարտերերին:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնն» անցակցվում է Մեծ Բրիտանիայում հուլիսի 3-ից 16-ը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 44.7 միլիոն ֆունտ ստերլինգ է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ