Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Մովսեսյանը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզական տնօրենի պաշտոնից, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։
49-ամյա մասնագետը 2012 թվականից էր ԲԿՄԱ-ի համակարգում։ Սկզբում նա աշխատում էր ակումբի սկաուտական բաժնում, որը գլխավորել էր 2020-ին։ 2022-ին Մովսեսյանը նշանակվել էր ԲԿՄԱ-ի մարզական տնօրեն։
Հիշեցնենք, որ Անդրեյ Մովսեսյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2000-2003թթ․, մասնակցել է 18 խաղի ու խփել 2 գոլ։