Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ։
Իսպանացի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը տեղեկացնում է, որ ուկրաինացին դիտարկում է «Արքայական ակումբից» հեռանալու տարբերակը։ Նա ցանկանում է խաղալ այնպիսի թիմում, որտեղ կայուն խաղաժամանակ կստանա։
Այս մրցաշրջանում Անդրեյ Լունինն արդեն հասցրել է բազմաթիվ հանդիպումների մասնակցել «Ռեալի» կազմում մյուս դարպասապահների վնասվածքներով պայմանավորված։