Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան պայմանագիր է կնքել ԱՄԷ-ն ներկայացնող «Էմիրեյթսի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
39-ամյա Ինիեստան արդեն ժամանել է Դուբայ:
Հիշեցնենք, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը 2018-2023 թվականներին խաղացել էր ճապոնական «Վիսել Կոբեում», որին հրաժեշտ էր տվել այս ամռանը՝ ստանալով ազատ գործակալի կարգավիճակ։ «Բարսելոնայի» կազմում նա խաղացել է 2002-2018 թվականներին:
Welcome #iniesta in #emiratesclub 💚🔥😍 @andresiniesta8 @fabriziorom @liveherewego_ pic.twitter.com/Ak52cyEvNY
— شركة نادي الامارات لكرة القدم (@Emirates_FC) August 7, 2023


