Logo

Անդրես Ինիեստան ավարտում է կարիերան

12:57 / 01.10.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան հոկտեմբերի 8-ին կհայտարարի ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Relevo-ն։

40-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ՝ ակնարկելով այդ մասին։

Արաբական Միացյալ Էմիրությունների «Էմիրեյթսից» հեռանալուց հետո Ինիեստան ազատ գործակալի կարգավիճակում է։ 2002-2018 թվականներին կիսապաշտպանը խաղացել է «Բարսելոնայում», որի հետո դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն ու 4 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Կատալոնական ակումբից հեռանալուց հետո նա 2018-2023թթ․ հանդես է եկել ճապոնական «Վիսել Կոբեում»։

Իսպանիայի հավաքականի կազմում Անդրես Ինիեստան դարձել է աշխարհի չեմպիոն ու երկու անգամ հաղթել Եվրոպայի առաջնությունում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ