Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան ավարտեց կարիերան։ Այդ մասին 40-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հայտնել է տեսաուղերձի միջոցով։
Ինիեստայի վերջին ակումբն Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Էմիրեյթսն» էր, որի կազմում հանդես է եկել 2023թ. օգոստոսից մինչև այս տարվա հուլիս։ 2002-2018 թվականներին կիսապաշտպանը խաղացել է «Բարսելոնայում», որի հետ դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն ու 4 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Իսպանացին «Բլաուգրանայում» 674 խաղում խփել է 57 գոլ, կատարել 135 արդյունավետ փոխանցում։ Նա կատալոնական ակումբի պատմության չորրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Ինիեստան 2018-2023 թթ. եղել է նաև ճապոնական «Վիսել Կոբեի» ֆուտբոլիստ։
Իսպանիայի հավաքականի կազմում Անդրես Ինիեստան դարձել է աշխարհի չեմպիոն ու երկու անգամ հաղթել Եվրոպայի առաջնությունում։