Logo

Անդրե Սպայթ-Մկրտչյանը նորամուտն է նշել Արգենտինայի Ա լիգայում

23:15 / 10.10.2023Բասկետբոլ
Անդրե Սպայթ-Մկրտչյան

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ-Մկրտչյանն առաջին խաղն է անցկացրել արգենտինական «Օբրաս Սանիտարիաս» ակումբում։

Ա լիգայի առաջին խաղում «Օբրաս Սանիտարիասը» 75-73 հաշվով հաղթել է «Ֆերոկարիլ Օեստեին»։

Անդրե Սպայթ-Մկրտչյանը վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։

«Օբրաս Սանիտարիասը» գլխավորում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանի օգնական Փիթ Դոմինգեսը:

Հայ բասկետբոլիստը օգոստոսին է միացել «Օբրաս Սանիտարիասին», իսկ դրանից առաջ ելույթ էր ունենում Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «ԱԼՄ Էվրյո Բասկետ» ակումբում:

Հիշեցնենք, որ Անդրե-Սպայթ Մկրտչյանը Հայստանի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն և 2016 թվականին ճանաչվել է մրցաշարի լավագույն բասկետբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա