Logo

Անդրե Սպայթ-Մկրտչյանն արդյունավետ հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում

19:13 / 08.02.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Անդրե Սպայթ-Մկրտչյանն արգենտինական «Օբրաս Սանիտարիաս» ակումբի կազմում արդյունավետ հանդիպում է անցկացրել Լատինական Ամերիկայի Չեմպիոնների լիգայում:

Բրազիլական «Սեսի Ֆրանկայի» դեմ խմբային փուլի տնային խաղում Սպայթ-Մկրտչյանը վաստակել է 20 միավոր, գրանցել 2 ռեբաունդ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: Ամերիկահայ բասկետբոլիստը 36 րոպե է անցկացրել խաղահրապարակում:

«Օբրաս Սանիտարիասը» հաղթել է 97-96 հաշվով:

Հիշեցնենք, որ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 22-ին կմեկնարկի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում՝ հյուրընկալվելով Ավստրիայի թիմին, իսկ երեք օր անց Երևանի Մարզահամերգային համալիրում կընդունի Ալբանիայի հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ