Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիայի 20-ակի չեմպիոնը 27-ամյա դարպասապահի հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2028 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» 52.5 միլիոն եվրո կվաստակի տեղափոխության դիմաց, ևս 5 միլիոն եվրո կտրամադրվի հավելավճարների տեսքով:
Անդրե Օնանան 2022 թվականի ամռանն Ամստերդամի «Այաքսից» էր տեղափոխվել իտալական ակումբ, որի կազմում 2022/23 մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման և բաց թողել 36 գոլ: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
That's his name 👇@AndreyOnana is United! 🔴#MUFC
— Manchester United (@ManUtd) July 20, 2023