Logo

«Անդերլեխտ» - «Գենկ» հանդիպումը կվերախաղարկվի մրցավարական սխալի պատճառով

16:16 / 27.01.2024Ֆուտբոլ
null

«Անդերլեխտ» - «Գենկ» ֆուտբոլի Բելգիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումը կվերախաղարկվի մրցավարների կայացրած սխալ որոշման պատճառով, հաղորդում է Het Laatste Nieuws-ը։

Դեկտեմբերի 23-ին Բրյուսելում տեղի ունեցած խաղում «Անդերլեխտը» տնային հաղթանակ էր տարել 2-1 հաշվով։

Կարգապահական խորհուրդը որոշել է, որ 19-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի դրվագում կանոնները ճիշտ չեն օգտագործվել։ «Գենկի» կիսապաշտպան Բրիան Հեյնենի հարվածից հետո «Անդերլեխտի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը հետ էր մղել գնդակը, որը դարպասն էր ուղարկել հյուրերի մեկ այլ խաղացող Իրա Սորը։ Սակայն գոլը չեղարկվել էր, քանի որ Սորը հարվածից առաջ էր մտել տուգանային հրապարակ։ Մրցավարները հաշվի չէին առել, որ «Անդերլեխտի» մի քանի ֆուտբոլիստ ավելի շուտ էին հայտնվել տուգանային հրապարակում։ 11-մետրանոցը կրկնելու որոշման փոխարեն հանդիպման գլխավոր մրցավարը նշանակել էր ազատ հարված՝ հօգուտ «Անդերլեխտի»։

Ավելի ուշ Մրցավարական դեպարտամենտը հաստատել էր, որ եղել է մարդկային սխալ և հանդիպումը վերախաղարկելու անհրաժեշտություն չկա։ Սակայն «Գենկը» դիմել էր Բելգիայի ֆուտբոլի թագավորական ասոցիացիայի Կարգապահական խորհուրդ, որը որոշել է վերախաղարկել հանդիպումը։ «Անդերլեխտն» իր հերթին մտադիր է բողոքարկել այդ որոշումը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ