Logo

«And just like that...» սերիալի վերջին մասի հետ մեկտեղ կթողարկվի վավերագրական ֆիլմ նկարահանումների մասին

15:28 / 01.02.2022ՍՊՈՐՏ

And just like that

Արդեն փետրվարի 3-ին HBO Max-ի հեռուստադիտողները կտեսնեն Sex and the City-ի շարունակության վերջին դրվագը։ Վերջերս հայտնի էր դարձել, որ Քրիս Նոթի մասնակցությամբ մի տեսարան կտրվել է եզրափակիչ մասից (հայտնի պատճառներով), սակայն, ինչպես պարզաբանել են հեղինակները, այս դրվագը սյուժեի համար առանձնապես մեծ կարևորություն չի ունեցել, ուստի դրանից սերիալը չի տուժի։

Վերջին դրվագի հետ միաժամանակ սթրիմինգով կհրապարակվի վավերագրական փոքրիկ ֆիլմ «Եվ հենց այնպես» ֆիլմի նկարահանումների մասին։ Դատելով թրեյլերից՝ դերասանների մենախոսությունները շատ են լինելու. ի վերջո, սա մեծ վերամիավորում է, այնպես որ բոլորի համար հույզերը շատ են: Բացի այդ, Սինթիա Նիքսոնը կկիսվի իր ռեժիսորական դեբյուտից ստացած տպավորություններով. նրա հսկողության ներքո նկարահանվել է վեցերորդ դրվագը, որտեղ նրա հերոսուհի Միրանդան խոսում է Չեի հետ իր սեռական փորձի մասին պիկնիկի ժամանակ և ենթարկվում է դատապարտման: Նիքսոնը նաև նախագծի համատեղ պրոդյուսերն էր, ինչպես և նրա գործընկերներ Սառա Ջեսիկա Փարքերը և Քրիստին Դևիսը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա