Logo

Անցկացվել են Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի և ՀՁՖ գավաթի խաղարկությունները

20:18 / 26.03.2025Ձիասպորտ
null

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում մարտի 22-23-ը կայացել են Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունները, FastNews-ը տեղեկանում է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայից:

Մրցութային երկու օրերին մարզիկները ելույթներ են ունեցել արգելքների հաղթահարում մրցաձևում։ Մրցմանը մասնակցել են Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, Սիլ ու Արա և Այծեմնիկ ակումբների մարզիկները։

Երկու մրցութային օրերի արդյունքներով ՀՁՖ գավաթը նվաճել և առաջին հորիզոնականն է զբաղեցրել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի մարզիկ Դավիթ Խալաթյանը, ՀՁՖ գավաթի սիրողական  դասի հաղթողը ևս եղել է Դավիթ Խալաթյանը, իսկ Հ. Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթը նվաճել է Սիլ ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը։

Մրցանակակիրները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, դրամական պարգևներով, իսկ ընդհանուր հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկները նվաճել են գավաթներ։ 500 հազար ՀՀ ֆրամ մրցանակային հիմնադրամը սահմանվել էր ՀՁՖ-ի կողմից և բաշխվեց երեք գավաթների հաղթողների միջև։ Պարգևատրման արարողությունն իրականացրել են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը, փոխնախագահներ Կարեն Գիլոյանն ու Արկադի Եսայանը և ՀՁՖ գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։

Գլխավոր մրցավարը եղել է Միքայել Ղազարյանը, կուրս դիզայներները (մրցաերթ կառուցողները)՝ Գևորգ Հովհաննիսյանը և միջազգային որակավորում ունեցող  Օլգա Ֆադեևան։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ