Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին աստիճանաբար նոր թիմ է կառուցում ու կայացնում կարևոր որոշումներ, գրում է Mundo Deportivo-ն:
Մարզումների ընթացքում, ինչպես նաև Չիլիի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի խաղում իտալացին տպավորվել է Ռաֆինյայի խաղով: Անչելոտիին զարմացրել է հատկապես այն, թե ինչպես է «Բարսելոնայի» վինգերը պաշտպանվում ու պրեսինգ կիրառում մրցակցի պաշտպանների նկատմամբ:
Ռաֆինյան նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 57 խաղում 34 գոլ էր խփել ու կատարել 25 ասիստ:


