Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այժմ չի ցանկանում մտածել հունվարյան տրանսֆերային պատուհանի ծրագրերի մասին:
«Հիմա տրանսֆերների մասին մտածելը ժամանակի վատնում է։ Կմտածենք դրա մասին ավելի ուշ: Կան որոշ բաներ, որոնք կարող են փոխվել:
Ալաբան այժմ իրեն շատ լավ է զգում։ Նա շուտով կվերադառնա խաղադաշտ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստանալուց և վիրահատության ենթարկվելուց հետո մեկ տարուց ավելի խաղադաշտ դուրս չի եկել, մեկ ամիս առաջ է վերսկսել մարզումները: Նախորդ ամիս նույն վնասվածքը ստացել և վիրահատության են ենթարկվել նաև պաշտպաններ, իսպանացի Դանի Կարվախալն ու բրազիլացի Էդեր Միլիտաոն: