Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին համեմատել է Պորտուգալիայի հավաքականի ու Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և իր թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին:
«Կրիշտիանուն մտել է «Ռեալի» պատմության մեջ, իսկ Վինիսիուսն այժմ նոր պատմություն է գրում: Երկու մեծագույն տաղանդներ, բայց տարբեր ոճի խաղացողներ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sportmediaset-ը:
Հիշեցնենք, որ 23-ամյա Վինիսիուսն ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, դարձել է 21 գոլի և 11 ասիստի հեղինակ:
39-ամյա Ռոնալդուն «Արքայական ակումբի» կազմում անցկացրած 438 խաղում խփել է 450 գոլ և կատարել է 131 գոլային փոխանցում: