Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ռեկորդ է սահմանել Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակի շնորհիվ:
«Արքայական ակումբն» իտալացի մասնագետի գլխավորությամբ առաջնությունում անպարտելի շարքը հասցրել է 39-ի:
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Ալբերտ Օրմաեչեան, որն ունեցել է 38 խաղից բաղկացած անպարտելի շարք:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին «Ռեալը» 300-րդ հանդիպումն էր անցկացրել Կալռո Անչելոտիի գլխավորությամբ: