Կառլո Անչելոտին դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ ամենաշատ հաղթանակ տարած մասնագետը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ հաղթանակը (2-1) իտալացու համար 173-րդն էր «Արքայական ակումբում»։
Այդ ցուցանիշով Անչելոտին շրջանցել է ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին և բարձրացել երկրորդ տեղ։ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում հաղթանակների ցուցանիշով ռեկորդակիր է Միգել Մունյոսը (357)։
64-ամյա Անչելոտին «Ռեալի» հետ 112 հաղթանակ տարել է Իսպանիայի առաջնությունում, 36 հաղթանակ՝ Չեմպիոնների լիգայում, 17 հաղթանակ՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 4 հաղթանակ աշխարհի ակումբային առաջնությունում ու 2-ական անգամ հաղթել է Եվրոպայի Սուպերգավաթում ու Իսպանիայի Սուպերգավաթում։ Այս ընթացքում մարզիչը նվաճել է 10 տիտղոս։


