Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» դեմ (3-1) Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղից հետո խոսել է թիմին քննադատողների մասին:
«Քննադատներից ազատվելն անհնար է: Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք պատճառ կգտնեն քննադատելու համար: Ամեն անգամ հաղթելը միշտ չէ, որ ստացվում է, բայց այժմ ամեն ինչ կարգին է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը:
Քառորդ եզրափակիչում «Արքայական ակումբի հնարավոր մրցակիցներն են Մադրիդի «Աթլետիկոն» կամ Լևերկուզենի «Բայերը»: Վիճակահանությունը կկայանա փետրվարի 21-ին: