Կառլո Անչելոտին և իր մարզչական շտաբը փիլիսոփայորեն են մոտենում իրենց ապագայի վերաբերյալ շշուկներին, հայտնում է The Athletic-ը:
Իտալացի մասնագետի ապագայի հարցում որոշիչ կարող է լինել Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում տիտղոս նվաճելը: Դրանից հետո Անչելոտիի ծառայություններից «Ռեալի» հրաժարվելը բարդ է պատկերացնել:
Հանրահայտ իտալացին ցանկություն է հայտնել շարունակելու աշխատանքը նաև հաջորդ մրցաշրջանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որպես Կառլո Անչելոտիին փոխարինողի դիտարկում է միայն Լևերկուզենի «Բայերի» մարզիչ Չաբի Ալոնսոյին: Իսպանացի մասնագետի և «Արքայական ակումբի» ներկայացուցիչների միջև շփումներ են եղել: Մադրիդում կարծում են, որ Ալոնսոն դինամիկ ոճով և ժամանակակից մեթոդներով ավելին կարող է ստանալ թիմի ներկայիս կազմից: