Logo

Անչելոտին դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանվել է խոշոր գումարով

20:20 / 09.07.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկային խարդախության գործով, հաղորդում EFE լրատվական գործակալությունը։

Իտալացի մասնագետը նաև տուգանվել է 386 հազար 362 եվրոյով։ Անչելոտին մեղադրվել է երկու գործով։ Նա 2014-15թթ. Իսպանիայում խուսափել է 1,2 միլիոն եվրո հարկ վճարելուց։

Հանրային մեղադրողը պարզել է, որ, չնայած Անչելոտին հաստատել է իր` Իսպանիայում հարկային ռեզիդենտ լինելը, նա եկամուտները հայտարարագրելիս լրացրել է միայն Մադրիդի «Ռեալից» ստացած աշխատավարձը, իսկ իմիջային իրավունքից ստացած եկամուտը թաքցրել է։

Բացի դրանից, Անչելոտին երեք տարով զրկվել է Իսպանիայից պետական օգնություն, սուբսիդիաներ, ինչպես նաև հարկային ու սոցիալական ապահովության նպաստ ստանալու իրավունքից։

Ավելի վաղ Մադրիդի դատախազությունը պահանջում էր Անչելոտիին դատապարտել 4 տարի 9 ամսվա ազատազրկման։

66-ամյա մասնագետը 2014-15 թվականներին գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ