Logo

Անչելոտին մտադիր է փոխել «Ռեալի» սխեման

11:43 / 15.01.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստվում է փոխել «Ռեալի» սխեման Իսպանիայի Սուպերգավաթում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով Relevo-ին:

Իտալացի մասնագետն այլևս չի ցանկանում կարևոր խաղերում մեկնարկային կազմ դուրս բերել միաժամանակ Բելինգեմին, Վինիսիուսին, Մբապեին ու Ռոդրիգոյին: Անչելոտին, հավանաբար, կանցնի 4-4-2 մարտավարության, Ֆեդե Վալվերդեն էլ կգործի աջ եզրում, որտեղ իտալացի մարզչի գլխավորությամբ խաղալու փորձ արդեն ունի: Այդպես, ըստ Անչելոտիի, մադրիդյան թիմը տակտիկապես ավելի հավասարակշռված կլինի:

«Ռեալը» վերջին շաբաթների ընթացքում խաղում էր 4-2-3-1 մարտավարությամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա